Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 1997 թվականի N 103

քաղ. Երևան

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոռոգման ջրի 1997 թվականի հանրապետական միասնական մանրածախ սակագին` 1 խոր. մետր ջրի համար 5,95 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` 20-օրյա ժամկետում հաստատել համայնքներին մատակարարվող ոռոգման ջրի հանրապետական միասնական մեծածախ սակագինը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ջրատնտեսական համակարգերի ոռոգման ջրի 1996 թվականի հանրապետական միասնական սակագին սահմանելու մասին» N 152 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։