ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 728-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն)
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.
6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.
9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացՎԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 8
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 9
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 9.1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 10
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր
քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման
NN ը/կ Բնակավայրը (համայնքը) Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը Տարածքը (հա) Հատուկ կարգավորման նպատակը Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները
1 2 3 4 5 6
քաղ. Գյումրի ներառում է`
1.2.3- «Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները
4.5.6- համաքաղաքային
կանաչ գոտիները
7- տեխնոպարկի գոտին
8- ազատ տնտեսական գոտին
9- շրջանցող ավտոմայրուղու գոտին 7888.0 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
3894.0 2976.0
50.0
548.0
420.0
2. քաղ. Վանաձոր ներառում է` 232.3 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
կենտրոնական գոտին
տուրիզմի և հանգստի գոտին
ձմեռային հանգստի գոտին
128.2
84.1
20.0
3. քաղ. Դիլիջան ներառում է` 617.2 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն
1- հարավային գոտին (հատվածը)
2- կենտրոնական գոտին
3- արևմտյան գոտին
4- հարավ-արևմտյան գոտին
5- հարավ-արևելյան գոտին 6- արևելյան գոտին
64.0
64.0
26.6
26.6
210.0
226.0
4. քաղ. Ջերմուկ ներառում է`
●Կեչուտի ջրամբարի գոտին
●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին
●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը
1354.0 բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
5. քաղ. Վաղարշապատ ներառում է`
●պատմամշակութային հուշարձանների պահպանության և կառուցապատման կարգավորման գոտին ●միջպետական ավտոմայրուղու գոտին ●«Զվարթնոց» համալիրի գոտին 316.0 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
227.0
71.0
18.0
6. քաղ. Աշտարակ ներառում է՝
Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին 368.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
7. քաղ. Գորիս ներառում է՝
●քաղաքի պատմական կենտրոնը
●քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը
●Վարարակն գետի հովիտը
«Թոզ-կապ» թաղամասը 287.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
8. գ. Տաթև ներառում է՝
●բնակավայրի զարգացման,
պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները
●պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները 395.0 որից՝ 269.0
126.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
9. գ. Հալիձոր ներառում է՝
բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները 300.0 բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
10. քաղ. Վայք ներառում է.
● Պասկևիչի կամրջին հարակից տարածքը
● Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին 7.8 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն)
Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան