Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210342

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 սեպտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 181-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-45-Ն հրամանի թիվ 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ).

1) 14-րդ կետում «վարչության կադրերի բաժին» բառերը փոխարինել «ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում) կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողին» բառերով.

2) 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը (այսուհետ` քրեակատարողական վարչության կադրերի բաժին)» բառերը փոխարինել «ստորաբաժանումը» բառով.

3) 17-րդ և 18-րդ կետերի «քրեակատարողական վարչության կադրերի բաժին» բառերը փոխարինել «ստորաբաժանում» բառերով.

4) Կարգի 1/2 հավելվածում «վարչություն» բառը փոխարինել «ծառայություն» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։