Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 900-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810341

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2 սեպտեմբերի 2010 թ. N 579-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 900-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի «Վճարման հայտի, միջգանձապետական փոխանցագրի և վճարման հանձնարարագրի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 854-Ն և 2003 թվականի ապրիլի 19-ի թիվ 396-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի վերնագրի «ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ» բառից հետո լրացնել «, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԱԳՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՔԱՐՏԻ» բառերը:

2) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր «5, 6 և 7» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ`

«5) «Բյուջետային փոխանցագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 5-ի,

6) «Ծախսերի կատարման հայտի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 6-ի,

7) «Ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ քարտի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 7-ի:»:

3) Հրամանը լրացնել նոր 5-րդ, 6-րդ և 7-րդ հավելվածներով համաձայն հավելված` 1, 2 և 3-ի:

4) Հրամանով հաստատված հավելված N 1-ում և հավելված N 4-ում կատարել հետևյալ փոփոխությունները`

«ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ (ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ)» և «ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Առաջին կարգի ստորագրություն» և «Երկրորդ կարգի ստորագրություն» բառերով:

2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը հաստատված Ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ քարտերը սույն հրամանի հիման վրա ենթակա չեն փոփոխման: Դրանք ենթակա են փոփոխման սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` անհրաժեշտության դեպքում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար

Տ. Դավթյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 2-ի

N 579-Ն հրամանի

Հավելված N 5

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 900-Ն հրամանի

Բյուջետային փոխանցագիր N ___

« »_____20_թ.

_______________

(վճարողի անվանումը) ԴԵԲԵՏ

հաշիվ N

ԳՈՒՄԱՐԸ

կոդ N

(վճարողին սպասարկող գանձապետարանի անվանումը)

______________________

(ստացողի անվանումը)

ԿՐԵԴԻՏ

հաշիվ N

կոդ N

(ստացողին սպասարկող գանձապետարանի անվանումը)

___________________________________________

(գումարը տառերով)

___________________________________________

(վճարման նպատակը)

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`

Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն (գերատեսչություն) Հոդված Գումարը

Ընդամենը

Առաջին կարգի ստորագրություն _________________

Երկրորդ կարգի ստորագրություն _________________ Կնիքի տեղը

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 2-ի

N 579-Ն հրամանի

Հավելված N 6

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 900-Ն հրամանի

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

Հ Ա Յ Տ N

__________________________

ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ __________________________

ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ

______________________

ԲԱԺԻՆ/ԽՈՒՄԲ/ԴԱՍ/ԾՐԱԳԻՐ « »______________20 թ.

ՀՈԴՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ

ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՄԵՐԺՎՈՒՄ Է

ԸՆԴ.

ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ _________________________________

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ____________________________________

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ_____________________________

_________________________________________________________

(անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

Առաջին կարգի ստորագրություն`

Երկրորդ կարգի ստորագրություն` Կ.Տ.

ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ԿԱՆԽԻԿԻ ՉԵԿ N ____

Հավելված N 3

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 2-ի

N 579-Ն հրամանի

Հավելված N 7

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 900-Ն հրամանի

Ք Ա Ր Տ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշիվը տնօրինողը ____________________________

(Հաշիվը տնօրինողի անվանումը)

Հաշվի համարը ___________________________________

Փոստային հասցեն _____________________________________

Հեռախոս _____________________________________________

Վերադաս մարմնի անվանումը _________________________________

Սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը և գտնվելու վայրը ________

________________________________________________________

Պաշտոնները Անուն, Ազգանուն, Հայրանուն Ստորագրության նմուշ Կնիքի դաջվածքի նմուշը

Առաջին կարգի ստորագրության իրավունքով

Երկրորդ կարգի ստորագրության իրավունքով

Ներկայացնող մարմնի` «____» «___________» 20 թ.

Ղեկավար _____________

ստորագրություն

Գլխավոր հաշվապահ ____________

ստորագրություն

ԲԳԿ-ի Կառավարումն իրականացնող մարմնի ղեկավար`

«____» «_________________» 20 թ. . _______________

ստորագրություն

Ստորագրությունների նմուշները և կնիքը հաստատող մարմնի կնիքի տեղը . ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՆՇՈՒՄ

Ստորագրությունների նմուշների ընդունման թույլտվություն

Ղեկավար, կամ տեղակալ

«____» «_____________» 20 թ.

______________

Ստորագրություն

Յուրաքանչյուր նոր «Ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ» քարտ ներկայացնելու դեպքում` նախորդ քարտն ուժը կորցրած է ճանաչվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։