Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

23 մայիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 1997 թ. N 142

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթների հաստատման մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

Այդ կապակցությամբ որոշման 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանաբար համարել 3-րդ և 4-րդ կետեր.

բ) որոշման 3-րդ կետում և որոշմամբ հաստատված պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթներում «Հայճարտպետվարչության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով.

«5. Սահմանել, որ կապալառուի ընտրության մրցույթի արդյունքները հաստատելու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատվիրատուի և կապալառուի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ներառվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, պատվիրատուի և կապալառուի կողմից ստորագրված ֆինանսավորման ժամանակացույցը (ձևը կցվում է):

Ֆինանսավորման ուշացման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատվիրատուի միջոցով, ուշացված յուրաքանչյուր օրվա համար, կապալառուին վճարում է տուգանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Կապալառուի կողմից պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում (հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետը) կապալառուն վճարում է պատվիրատուին ուշացված յուրաքանչյուր ամսվա համար տուգանք` պայմանագրային գնի 3 տոկոսի չափով, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսավորման ուշացման դեպքում սույն որոշման 5-րդ կետով սահմանված տուգանքը վճարում է օբյեկտի նախահաշվային փաստաթղթերում նախատեսված «չնախատեսված ծախսերի» հոդվածի հաշվին, որով այդ միջոցները պայմանագիր կնքելիս մնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրության տակ:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել չնախատեսված ծախսերի հաշվարկման և կիրառման կարգը»:

դ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ժամանակավոր հիմնադրույթների 2-րդ, 3-րդ կետերը և 8-րդ կետի երկրորդ պարբերությունը.

ե) ժամանակավոր հիմնադրույթների 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Օբյեկտի շինարարական աշխատանքների արժեքը որոշվում է մրցույթի արդյունքների հիման վրա: Կատարված աշխատանքների հաշվարկները տարվում են յուրաքանչյուր ամիս:

Կատարված աշխատանքների վճարումը կատարվում է համաձայն երկկողմ կազմված ակտի` այն ստորագրելու օրվանից 15-օրյա ժամկետում».

զ) ժամանակավոր հիմնադրույթների 8-րդ կետի 1-ին պարբերությունը «երկարաձգման» բառից հետո լրացնել «և պատվիրատուն փոխհատուցում է կապալառուին երկարաձգման հետևանքով հասցված վնասները սարքավորումների մոնտաժման գումարի 0.1 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր օրվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի» բառերով.

է) ժամանակավոր հիմնադրույթների 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Օբյեկտի շահագործման հանձնման ժամկետն երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագրի լուծման հարցը».

ը) ժամանակավոր հիմնադրույթների հավելվածի (օրինակելի պայմանագիր) 8-րդ կետից հանել «և ենթակա է ճշտման յուրաքանչյուր եռամսյակի արդյունքով» բառերը.

թ) օրինակելի պայմանագրի 9-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «տվյալ ժամանակամիջոցում գործող գներով» բառերը: Նույն կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարված աշխատանքների վճարումների ուշացման և պարտքերի գոյացման դեպքում պատվիրատուն փոխհատուցում է կապալառուի պարտքերը` մարելով տուգանքների և տույժերի գումարներից գոյացած վնասները».

ժ) օրինակելի պայմանագրի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պատվիրատուն փոխհատուցում է կապալառուին մոնտաժման ժամկետի երկարացման հետևանքով հասցված վնասները սարքավորումների մոնտաժման գումարի 0.1 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր օրվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Ձև

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN

ը/կ Ֆինանսավորման ժամանակաշրջանը

(ամիսը, եռամսյակը) Ֆինանսավորման

գումարը Ֆինանսավորման

ժամկետը

1 2 3 4

Ֆինանսավորման ժամանակացույցը մշակված է համաձայն պայմանագրային գնի մասին արձանագրության և պայմանագրի աշխատանքների կատարման օրացուցային ժամանակացույցի:

Ֆինանսավորման գումարը ճշտվում է կատարված աշխատանքների երկկողմ ստորագրված ակտերի համաձայն:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ______________________________

(ստորագրությունը)

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________________ ԿԱՊԱԼԱՌՈՒ ____________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։