Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 459 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-06-15-ից մինչև 1998-06-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

040.0145.230597

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

23 մայիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 1997 թվականի N 145

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 459 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված «Օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի դիմաց գանձվող վճարների սակագնի» 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում ուսանելու նպատակով ժամանած օտարերկրյա քաղաքացիները»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։