Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 326-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

15 սեպտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 326-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.09.2010թ. կայացած նիստերի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 11.09.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Նյու Լայթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0800 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված մասնագետի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ռեկոն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0823 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(15.09.2010թ. հր. 326-Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցեն-զիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-թիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համարը

(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկություններ

գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ

1 «Նյու Լայթ» ՍՊԸ Ք. Երևան,

Սայաթ-Նովա 19 ԱԳ0800 13.09.08թ. 01564636 795 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն

2 «Ռեկոն» ՍՊԸ Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2 ԱԳ0823 19.02.09թ. 07404501 818 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկետ Կասեցվել է որակավորված մասնագետի բացակայության պատճառով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։