ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2010 թ. N 1409-Ա/Ք
.
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 7 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր` 1-ին աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ
1) «ՀՀ Կոտայքի մարզի Քասախի Ա. Հովհաննիսյանի
անվան N 2 միջնակարգ հանրակրթական դպրոց»` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
55 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
85 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
34 տեղ
2) «ՀՀ Արագածոտնի մարզի Շենավանի միջնակարգ
դպրոց»` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
84 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
105 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
63 տեղ
3) «ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի
միջնակարգ դպրոց»` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
70 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
110 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
50 տեղ
4) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի
միջնակարգ դպրոց» տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
110 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
140 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
60 տեղ
5) «ՀՀ Կոտայքի մարզի Զովունիի Ռ. Բաղդասարյանի
անվան միջնակարգ հանրակրթական դպրոց»` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
277 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
287 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
150 տեղ
6) «ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
150 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
400 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
400 տեղ
7) «ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտնի միջնակարգ դպրոց»` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան,
80 տեղ
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան,
200 տեղ
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան,
200 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան