Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010357

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 սեպտեմբերի 2010 թ. թիվ 241-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ձև թիվ 19 (օրական) հաշվետվությունը լրացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող վարկային կազմակերպությունները: Թիվ 19 հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ընթացքում, ինչպես նաև հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:

Ֆայլի անվանումը պետք է ունենա թվային «թթթթթ_19.xls» ֆորմատը, որտեղ թթթթթ -ն հաշետվությունն ուղարկող վարկային կազմակերպության կոդն է, 19-ը՝ թիվ 19 հաշվետվության նույնացուցիչը:

Թիվ 19 (օրական) հաշվետվությունը կազմելիս պետք է հետևել աղյուսակում բերված կանոններին.

N Անվանում Տեսք Նշումներ

1 Վարկային կազմակերպության կոդը և անվանումը 5n և 50x Վարկային կազմակերպության կոդը մուտքագրվում է C6 հասցեում, իսկ անվանումը՝ D6

2 Ամսաթիվը 2n/2n/4n Մուտքագրվում է C7 հասցեում

3 Գրառման համարը (N) 2n Մուտքագրվում է աղյուսակի A սյունակում` սկսած 11-րդ տողից

4 Գործարքի տեսակը 1n/1n/1n/1n Մուտքագրվում է աղյուսակի B սյունակում` սկսած 11-րդ տողից

5 Գործարքի արժույթները (սակարկվող/գնանշվող) 3a/3a Մուտքագրվում է աղյուսակի C սյունակում` սկսած 11-րդ տողից

6 Առքի ծավալը (արտարժույթով) թվային Մուտքագրվում է աղյուսակի D սյունակում` սկսած 11-րդ տողից

7 Առքի միջին կշռված փոխարժեքը թվային Մուտքագրվում է աղյուսակի E սյունակում` սկսած 11-րդ տողից

8 Վաճառքի ծավալը (արտարժույթով) թվային Մուտքագրվում է աղյուսակի F սյունակում` սկսած 11-րդ տողից

9 Վաճառքի միջին կշռված փոխարժեքը թվային Մուտքագրվում է աղյուսակի G սյունակում` սկսած 11-րդ տողից

Աղյուսակում ընդունված են հետևյալ նշանակումները.

x-տառաթվային, n-թվային, a-տառային, n-տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:

Ամսաթիվը պետք է լրացված լինի «օր/ամիս/տարի» տեսքով: Այն դեպքերում, երբ վարկային կազմակերպությունն աշխատել է հանգստյան օրերին, ապա այդ օրերին իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալները գրանցվում են որպես հանգստյան կամ տոն օրվան նախորդող աշխատանքային օրվա ժ.14:30-ից հետո իրականացված գործարքներ:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է չորս պարամետրերից և ունի հետևյալ տեսքը՝ «1n/1n/1n/1n», որտեղ առաջին պարամետրը ցուցադրում է, թե ում միջև է կատարվել գործարքը և այն կարող է ունենալ հետևյալ արժեքները.

«1» - գործառնություններ ռեզիդենտ վարկային կազմակերպությունների միջև,

«3» - գործառնություններ վարկային կազմակերպությունների տարածքում, ինչպես նաև գործառնությունների ոչ ռեզիդենտ վարկային կազմակերպության հետ:

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները.

«1» - Սփոթ (SPOT) տեսակի գործառնություններ,

«2» - Սվոփ (SWAP) տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):

Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար, «2» - ոչ ռեզիդենտների համար:

Չորրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի իրականացման ժամկետը՝

«1» - նախորդ օրվա ժամը 14:30-ից մինչև տվյալ օրվա ժամը 14:30-ը,

«2» - նախորդ օրվա ընթացքում իրականացված:

Օրինակ՝ 3/2/1/2՝ ռեզիդենտների հետ իրականացված վարկային կազմակերպության տարածքում կնքված սվոփ (SWAP) տիպի գործարք՝ իրականացված նախորդ օրվա ընթացքում:

«3/1/1/1» կոդի տակ պետք է ներկայացնել նաև ներքին արժութային շուկայում բաժնետոմսերի միջոցով իրականացված փոխարկումների ծավալները:

«Գործարքի արժույթներ» սյունակը պետք է լրացվի տարադրամների ISO կոդերի տեսքով, անգլերեն տառերով՝ օգտագործելով «/» նշանը որպես բաժանիչ առանց չակերտների, օրինակ՝ ՍSD/AMD, ընդ որում համարիչում գրվում է սակարկվող արժույթի նշանը, հայտարարում՝ գնանշվող:

«Առքի ծավալ» և «Վաճառքի ծավալ» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող (սակարկվող) արժույթների ծավալները:

«Առքի միջին կշռված փոխարժեք» և «Վաճառքի միջին կշռված փոխարժեք» սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տվյալ տիպի գործարքի միջին կշռված փոխարժեքները՝ յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn), որտեղ՝

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i »-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

Փոխարժեքները պետք է ներկայացվեն սակարկվող արժույթի ուղիղ գնանշման տեսքով, այսինքն՝ ցույց տան արտարժույթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, բացառությամբ՝ անգլիական ֆունտ ստեռլինգի և եվրոյի փոխարժեքների:

Մուտքագրվող տեղեկությունները չպետք է ընդհատվեն և պարունակեն դատարկ տողեր կամ 0:

Սփոթ տիպի գործարքները հաշվետվության մեջ գրանցվում են գործարքի կնքման օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյան

2010 թ. սեպտեմբերի 22

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։