ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 835-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 150-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիություն ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումները կանոնակարգելու մասին» N 150-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հոկտեմբերի 11-ի N 835-Ն
որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատու պետական կառավարման մարմինը Արդյունքը
1 2 3 4 5
1. Ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման համար օրենսդրական դաշտի մշակում 2010 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող մթերքի մնացորդային մոնիթորինգային պլանի վերաբերյալ ՀՀ կառա-վարության որոշման ընդունում
2. Ձկնաբուծության ոլորտում մակաբուծային հիվանդությունների գնահատում և հաշվետվություններ ներկայացնելը 2010 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն բնագավառում կոմպետենտ փորձագիտական խմբի ձևավորում և մակաբուծային հիվանդությունների վերացման ռազմավարական պլանի մշակում` համաձայն Եվրամիության չափորոշիչների
3. Ձկների, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի փորձաքննություն մանրէային և վիրուսային հիվանդությունների նկատմամբ, այդ թվում` սալմոնելա և աղիքային խմբի մանրէները, մասնավորապես, E-coli 0157:H7 տարատեսակը, և հիվանդությունների մասին հաշվետվություններ ներկայացնելը 2010 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն համապատասխան կարողություններով լաբորատորիաների ընտրություն և հաշվետվություններ ներկայացնելը
4. Ձկան, ձկնամթերքի առաջնային մշակման և վերամշակման արտադրամասերում միջազգային չափորոշիչներին համապատասխանող արտադրական (GMP) կամ պատշաճ հիգիենիկ փորձի (GHP) ներդրման սկզբունքների մշակում 2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն համապատասխան տեխնիկական ուղեցույցի մշակում և միջազգային չափորոշիչներին համապատասխանող վերամշակման արտադրամասի ձևավորման համար պահանջվող բյուջեի հաշվարկում
5. Ձկան և ձկնամթերքի արտադրությունում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ծրագրի մշակում և ներդրումից բխող հաշվետվություններ ներկայացնելը 2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներդրման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը սահմանող` ՀՀ կառա-վարության որոշման ընդունում
6. Սննդամթերքում մնացորդային նյութերի լաբորատոր հսկողություն իրականացնող լաբորատորիաների ցանցի ձևավորում և միջազգային հավատարմագրման պլանի մշակում 2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն միջազգային փորձագետների կողմից ընտրված երկու լաբորատորիայի «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոն» և «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ների միջազգային հավատարմագրման գործընթացի ծրագրի մշակում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի` որպես ազգային երաշխավորված լաբորատորիա, ճանաչման և միջազգային հավատարմագրման գործընթացի ծրագրի մշակում
7. Կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների և էկոլոգիական աղտոտիչների առավելագույն քանակները սահմանող ՀՀ կառավարության չափորոշիչներին համապատասխան փորձաքննության անցկացում 2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Եվրամիության որակավորման չափանիշներին համապատասխան` մրցույթի տեխնիկական պահանջի մշակում, լաբորատորիայի ընտրություն և ընտրանքային սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնելը
8. Եվրամիության փորձին համապատասխան` ռիսկերի գնահատման կենտրոնի ձևավորում`
1) սննդային շղթայում առկա ռիսկերի գնահատման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ձևավորում
2) անասնաբուժական ռիսկերի գնահատման համար իրավասու կենտրոնի ձևավորման հարցի քննարկում և առաջարկություն ներկայացնելը 2010 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա սննդի անվտանգության իրավասու մարմնին օժանդակող կենտրոնի ձևավորման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կանոնադրության փոփոխություն և 2011 թվականից 20 մլն դրամ բազային ֆինանսավորման հատկացում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան