Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2010 թվականի N 801-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 7-11-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ն. Երիցյանի և Տ. Դավթյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(2-րդ կետը լրաց. 11.10.10 N 832-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝

1) Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.

2) Ա. Ջավադյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

սեպտեմբերի 30-ի N 801-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-11-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար, ԱՄՀ-ում ՀՀ կառավարիչ

Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ՀԲ-ում ՀՀ կառավարիչ (համաձայնությամբ)

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար, ՀԲ-ում ՀՀ փոխկառավարիչ

Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ԱՄՀ-ում ՀՀ փոխկառավարիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։