Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 32010361

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

24 սեպտեմբերի 2010 թ. N 154-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանով հաստատված «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգ»-ում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ռադիոտեխնիկական ապահովման օբյեկտներում պահպանության միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման պահանջներին համապատասխան:»:

2) Կարգի 64-րդ կետից հանել «Այն օբյեկտների համար, որտեղ ռադիոտեխնիկական ապահովման միջոցները տեղադրված են գործարանային արտադրության բեռնաթափքերում (բեռնարկղերում), նշված համակարգերի առկայությունը պետք է նախատեսված լինի գործարանային փաստաթղթերում:» նախադասությունը:

3) Կարգի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65. Ռադիոտեխնիկական ապահովման օբյեկտներում, հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները սահմանվում են Կազմակերպության ներքին կանոնակարգերով` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։