Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 59.
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: