Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 356-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

8 հոկտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 356-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.10.2010թ. կայացած նիստերի).

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 01.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Կար- Գետափ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0853 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

1) «Ամինտաս Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.

2) «Վիգէմ-Օրբիտա» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(08.10.2010թ. հր. 356-Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ

(անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,

գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի

հաշվառման համարը

(ՀՎՀՀ)

Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ

1 «Կար-Գետափ» ՍՊԸ Ք. Գորիս, Օրբելյանների 37/17 ԱԳ0853 08.10.08թ. 09212583 848 Ռիելթորական գործունեություն ՀՀ անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն

2 «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ Ք. Երևան, Արցախի 23/6 ԱԳ0930 08.10.10թ. 00453413 925 Անշարժ գույքի գնահատում ՀՀ անժամկետ Լիցենզիայի տրամադրում

3 «Վիգէմ-Օրբիտա» ՍՊԸ Ք. Երևան, Զաքիյան 2,

բն. 46 ԱԳ0931 07.09.10թ. 02566012 926 Ռիելթորական գործունեություն ՀՀ անժամկետ Լիցենզիայի տրամադրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։