«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 1997 թվականի N 270
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԽԱՓԱՆ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ջրամատակարարման ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով անխափան էներգամատակարարումն ապահովելու, էներգամատակարար ձեռնարկությունների օգտագործած էլեկտրական էներգիայի և սպառողներից խմելու ջրի դիմաց վճարումները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ջրամատակարարման ձեռնարկությունների օգտագործած էլեկտրական էներգիայի դիմաց առաջացած պարտքի մի մասը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին տրամադրել բյուջետային վարկ` համաձայն ժամանակացույցի (կցվում է):
2. Հաստատել ջրամատակարարման ձեռնարկությունների` խմելու ջրի դիմաց վճարումներից գոյացած միջոցների հաշվին օգտագործված էլեկտրական էներգիայի դիմաց ամենամսյա վճարումների (տոկոսներով) ժամանակացույցը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 16-ի N 270 որոշմամբ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(մլն. դրամ)
Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Ընդամենը
Երևանի
քաղաքապետարան
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն 500
300 163
58 157
56 151
53 146
50 139
48 134
45 1390
610
Ընդամենը 800 221 213 204 196 187 179 2000
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 16-ի N 270 որոշմամբ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ)
(մլն. դրամ)
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
Երևանի
քաղաքապետարան
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն 8
13 10,5
15,5 13
18 15,5
20,5 18
23 20
25