Հոդված 170.11. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը
Հոդված 170.11. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո, մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»: