Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2010 թվականի N 929-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. «Ս. Ազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ» բառերը փոխարինել «Հ. Եմիշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ» բառերով,

բ. հանձնաժողովի անհատական կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Ս. Դանիելյան - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)».

2) որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հանձնաժողովի նիստում քննարկված և լրամշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և նախագծման առաջադրանքների լրացուցիչ քննարկումները կարող են կատարվել ու դրանց վերաբերյալ որոշումները կարող են ընդունվել նաև հարցման կարգով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, ինտերնետային կամ կապի այլ միջոցներով:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. նոյեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։