Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0142.11.03.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 1999 թվականի N 142

քաղ. Երևան

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասը տնօրինող համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին բաժնետիրական ընկերությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումից հետո 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 11-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 11-ի N 142 որոշման

Ց Ա Ն Կ

լուծարման ենթակա բաժնետիրական ընկերությունների

(տողը հանվել է 26.06.99 N 440)

«Կամոյի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

Բերդի «Ռելե» ՓԲԸ

«Խոշոր պանարտ» ՓԲԸ

«Նոյեմբերյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

(հավելվածը փոփ. 26.06.99 N 440)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Է. Թադևոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։