Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՑԱԽ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 1999 թվականի N 440

քաղ. Երևան

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՑԱԽ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաշվեկշռային մեթոդով 266874 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Գյումրիի «Արցախ» բաց բաժնետիրական ընկերության:

2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 187647 հազ. դրամ, որը համապատասխանում է 187647 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 150118 հազ. դրամ, որը համապատասխանում է 150118 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 79227 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23362 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2129 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1138 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 27513 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 3300 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 817 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2613 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 26 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 18329 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 13208,5 հազ. դրամ:

5. Ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

6. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը` նվազագույնը 22520 հազ. դրամ

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո 3 տարվա համար, այդ թվում` տարեկան կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 1 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից վեց ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 3 ամսում` գումարի 50 տոկոսի չափով:

10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մրցույթի արձանագրությունը հանձնելու պահից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության կառույցի շահագործման նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել մասնավորեցման պայմանագրում:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 11-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 142 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշման հավելվածի «Գյումրիի «Արցախ ԽՊՏ» ՓԲԸ» տողը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Կ Ա Զ Մ

Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության մրցութային հանձնաժողովի

Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - Շիրակի մարզպետի պաշտոնակատար

Վ. Առաքելյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ

Վ. Սիմոնյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարության իրավաբանական բաժնի պետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։