Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատական ծառայողներին դատարանի գործունեության դադարումից հետո առաջարկվում է նրանց պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխանող դատական ծառայության այլ` տվյալ պահին թափուր պաշտոն: Նման առաջարկը հնարավորության դեպքում արվում է այն տարածքում գործող դատական ծառայության ստորաբաժանումում, որը մոտ է եղել դատական ծառայողի նախկին աշխատավայրին: Այս կանոնը չի տարածվում դատավորին կցվող դատական ծառայողների վրա: Եթե դատական ծառայողը չի համաձայնվում զբաղեցնել իրեն առաջարկված դատական ծառայության պաշտոնը, ապա նա ընդգրկվում է դատական ծառայության կադրերի ռեզերվում:

Դատավորին կցվող դատական ծառայողների հաստիքները համարվում են կրճատված, և վերջիններս ընդգրկվում են դատական ծառայության կադրերի ռեզերվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։