Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2006 թվականի N 37-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմում Լ. Ասատրյանի և Ժ. Մարկոսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին և «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության տնօրենի տեղակալ Մ. Մարտիրոսյանին:

Այդ կապակցությամբ «Լ. Ասատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» և «Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն» բառերը` «Մ. Մարտիրոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության տնօրենի տեղակալ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։