Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-09-16-ից մինչև 1999-10-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-26Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

31 հուլիսի 1997 թ.

040.0316.31.07.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 1997 թվականի N 316

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) 1997 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, իսկ 1997 թվականի դեկտեմբերի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն».

բ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, իսկ 1998 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում».

գ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը չիրացված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ վճարելով միայն դրոշմանիշերի արժեքը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։