Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՄԵՋ-ՁՈՐԱՎԱՆՔ-ԴՊՐԱԲԱԿ-ԱՅԳՈՒՏ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԻԿ-ԹԹՈՒՋՈՒՐ-ՃԱՄԲԱՐԱԿ-ԱՂԲԵՐՔ-Մ14 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ15+240-ԻՑ ԿՄ48+725 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2010 թվականի N 1405-Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՄԵՋ-ՁՈՐԱՎԱՆՔ-ԴՊՐԱԲԱԿ-ԱՅԳՈՒՏ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԻԿ-ԹԹՈՒՋՈՒՐ-ՃԱՄԲԱՐԱԿ-ԱՂԲԵՐՔ-Մ14 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ15+240-ԻՑ ԿՄ48+725 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 22-ին (արձանագրություն N 13/10) հաստատված մրցույթների (լոտեր 1-6) արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններին` ըստ լոտերի`

1) լոտ 1 «Իջևանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 546 931 027 դրամ պայմանագրային արժեքով.

2) լոտ 2 «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 627 258 658 դրամ պայմանագրային արժեքով.

3) լոտ 3 «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 528 304 306 դրամ պայմանագրային արժեքով.

4) լոտ 4 «ԱԱԲ Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 424 890 038 դրամ պայմանագրային արժեքով.

5) լոտ 5 «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 689 998 759 դրամ պայմանագրային արժեքով.

6) լոտ 6 «Ճամբարակի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերություն և «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` համատեղ` 594 999 930 դրամ պայմանագրային արժեքով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. նոյեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։