«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1997 թ. N 342
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի ավագանու խնդրանքն ու Գեղարքունիքի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում:
2. Հաստատել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի համար 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի համար 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվողներին.
բ) Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող բնակիչների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվողների կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի համար մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահուստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
օգոստոսի 18-ի N 342 որոշմամբ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Համայնքի և գնահատման շրջանի անվանումը Հողերի
գնահատման խմբերը
Ջրովի վարելահող Անջրդի վարելահող Բազմամյա տնկարկներ Խոտհարքներ
տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ/հեկտար) տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ/հեկտար) տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ
/հեկտար) տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ
/հեկտար)
1 - - - - - - - -
2 66,6 51,7 44,8 34,5 - - 78,5 22,5
Գեղհովիտ
(Սևանի)
3 306,9 42,5 416,1 28,1 4,0 104,6 57,4 16,1
4 113,5 27,0 242,7 17,8 - - 13,1
9,7
5 - - 57,4 7,5 - - - -