«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
19 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1997 թ. N 347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները» N 2 ցանկում (Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) «Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի
նախարարություն գրավատների կազմակերպում
ալկոհոլային խմիչքների
մեծածախ վաճառք».
բ) թիվ 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«Տարածքային կառավարման
մարմիններ (մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան) ալկոհոլային խմիչքների
մանրածախ վաճառք
հանրային սննդի
կազմակերպում և իրացում»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ