ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1411-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2647793, տրված` 02.09.2010 թ.), որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/8 հասցեում գտնվող` 8.793318 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) նվիրել Գյումրու քաղաքային համայնքին` նվիրատվության պայմանագրում սահմանելով, որ սույն կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվելու են Գյումրու քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
2. Գյումրի քաղաքի «Մուշ-2» բնակելի թաղամասի տարածքն առանձնացնել՝ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 10 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. քաղ. Գյումրի Ներառում է՝
1.2.3-«Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները
4.5.6-համաքաղաքային
կանաչ գոտիները
7-տեխնոպարկի գոտին
8-ազատ տնտեսական գոտին
9-շրջանցող ավտոմայրուղու գոտին
10-«Մուշ-2» բնակելի թաղամասը 7888.0
որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղա-քաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
3894.0
2976.0
50.0
548.0
420.0
49.3
»:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1411-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման»
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան