Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-10-03-ից մինչև 1999-03-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-03-18Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

16 սեպտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 1997 թվականի N 383

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 16-ի «Իսկական զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում «իսկական» բառը փոխարինել «ժամկետային» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»:

«4. Այն զորակոչիկը, որի հարազատ հայրը կամ եղբայրը զոհվել է զինված ուժերում ծառայելիս, և որն ընտանիքի միակ արու զավակն է».

գ) ուժը կորցրած ճանաչել ցանկի 1-ին և 3-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։