ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2010 թվականի N 968-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել հայ ականավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի 125 -ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
նոյեմբերի 12-ի N 968-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Ա. Շահբազյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - ԵՊՀ-ի ռեկտոր
Ա. Մելքոնյան - «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Մ. Լալայան - ՀՀԿ-ի փոխնախագահ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան