Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2010 թվականի N 1463-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման հավելվածի` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ լրացումները`

1) ցանկը 032500 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 032600 և 032700 տողերով.

« 032600 Եկեղեցաբանություն 62 Եկեղեցաբանության բակալավր

68 Եկեղեցաբանության մագիստրոս

032700 Եվրոպագիտություն 68 Եվրոպագիտության մագիստրոս

»

2) ցանկը «300000 Ռազմական կրթություն» մասնագիտությունների խմբից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 310000 և 310100 տողերով.

« 310000 Ոստիկանական կրթություն

310100 Ոստիկանական գործ 62 ոստիկանության բակալավր

68 ոստիկանության մագիստրոս

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. նոյեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։