Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը
Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը
1. Ուսումնական հաստատությունը կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում է համապատասխան փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ):
2. Ուսումնական հաստատությունները հավատարմագրված մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում են ավարտական փաստաթուղթ (ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին` զինվորական և դրան համապատասխանող քաղաքացիական կրթության ավարտական փաստաթուղթ):
3. Ոչ պետական հանրակրթական հաստատությունները պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ստանում լիցենզավորման պահից:
4. Ավարտական փաստաթուղթը հավատարմագրված մասնագիտությունների գծով ուսումնական հաստատություններում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար պարտադիր պայման է:
5. Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Տվյալ մակարդակի կրթությունը չավարտած անձանց տրվում է համապատասխան տեղեկանք:
(44-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-63-Ն)