Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով`

«13. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ, համապատասխան դատարանի վճռի, դատավճռի և որոշման կամ միջնորդ դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է մուրհակի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի տրամադրման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։