Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2010 թվականի N 1009-Ա

Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տեղեկատվայնացման վարչության պետ Ն. Ստեփանյանին 2010 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Կապի տարածաշրջանային համագործակցության ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի 12-րդ նիստին և կիբեռանվտանգության խնդիրներին վերաբերող Հեռահաղորդակցության միջազգային միության տարածաշրջանային ֆորումին մասնակցելու համար:

2. Ն. Ստեփանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տեղեկատվայնացման վարչության պետ Ն. Ստեփանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. նոյեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։