«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 հոկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1997 թվականի N 470
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «524» թիվը փոխարինել «545» թվով.
բ) որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և դրանց սպասարկման տարածքների ցանկը Երևան քաղաքի մասով շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Երևան քաղաք
Կենտրոնի Կենտրոնի թաղային համայնքի տարածքը
Արաբկիրի Արաբկիրի թաղային համայնքի տարածքը
Շենգավիթի Շենգավիթի թաղային համայնքի տարածքը
Էրեբունու Էրեբունու թաղային համայնքի տարածքը
Նուբարաշենի Նուբարաշենի թաղային համայնքի տարածքը
Նորք-Մարաշի Նորք-Մարաշի թաղային համայնքի տարածքը
Մալաթիա-Սեբաստիայի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի տարածքը
Ավանի Ավանի թաղային համայնքի տարածքը
Նոր Նորքի Նոր Նորքի թաղային համայնքի տարածքը
Քանաքեռ-Զեյթունի Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի տարածքը
Աջափնյակի Աջափնյակի թաղային համայնքի տարածքը
Դավթաշենի Դավթաշենի թաղային համայնքի տարածքը»:
2. Երևանի քաղաքային ենթակայության նորաստեղծ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 1997 թվականի պահպանման լրացուցիչ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան