Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

31 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 1997 թվականի N 480

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1997 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը (կցվում է):

3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների ցանկը (կցվում է):

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 31-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

հոկտեմբերի 31-ի N 480 որոշմամբ

ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ

Մասնագիտությունը Թիվը

Բուժական գործ 76

Համաճարակաբան 10

Ստոմատոլոգ 20

Պրովիզոր 4

Ընդամենը 110

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

հոկտեմբերի 31-ի N 480 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ

1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

2. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության:

3. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորողներ, բացի հեռակա ուսուցմամբ սովորողներից:

4. Երեք և ավելի երեխա ունեցողներ:

5. Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր և մայր ունեցողներ, որոնք բնակվում են միասին և գտնվում են իրենց խնամքի տակ:

6. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողներ:

7. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալներ, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:

8. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։