Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 405-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 նոյեմբերի 2010 թ.

ք. Երևան N 405-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 23.11.2010թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն անհատ ձեռնարկատեր Լևոն Խաչատրյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0636 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Սարվան Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0815 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Աշոտ Ասլանյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0635 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(23.11.2010թ. հր. 405-Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,

գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործու-նեության տեսակը Գործու-նեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ

1 Լևոն Խաչատրյան (ԱՁ) Ք. Արմավիր, Թումանյան 1 նրբ., 16տ. ԱԳ0636 23.11.06թ. 49541315 635 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

2 «Սարվան Ռիելթի» ՍՊԸ Ք. Գյումրի, Մուսայելյան 50/1 ԱԳ0815 21.11.08թ. 05535448 810 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն

3 Աշոտ Ասլանյան (ԱՁ) Ք. Երևան, Կուզնեցովի 2, բն. 23 ԱԳ0635 23.11.06թ. 30917161 634 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։