«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
13 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 1997 թվականի N 507
քաղ. Երևան
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի վեցերորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գրանցված ապրանքային նշաններով պարտադիր մակնիշման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 507 ՈՐՈՇՄԱՄԲ
Ց Ա Ն Կ
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ
ԱՏԳ ԱԱ ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
30.01-30.04, 30.06 Դեղեր և դեղագործական պատրաստուկներ
20.01-20.08
16.01-16.05 Վերամշակված և (կամ) պահածոյացված մրգեր,
բանջարեղեն, ձկնեղեն, ձկնամթերք, միս և մսամթերք
19.01 Մանկական սնունդ
22.04-22.08 Ալկոհոլային խմիչքներ
22.03 Գարեջուր
22.02 Ոչ ալկոհոլային ըմպելիքներ
22.01 Հանքային ջրեր
22.02 Զովացուցիչ ըմպելիքներ (այդ թվում` թան)
01.01-21.0625 Սննդային խտածոներ, հավելումներ, աղ և համեմունքներ
09.01 Սուրճ
24.01-24.03 Ծխախոտային արտադրանք
71.13-71.16 Թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից պատրաստված իրեր
90.26-90.3090.18 Չափիչ սարքեր, այդ թվում` էլեկտրականության, գազի և հեղուկի հոսքի, կշռաչափ սարքեր, բժշկական չափիչ սարքեր
95.02-95.03 Պլաստմասսայից և այլ սինթետիկ նյութերից պատրաստված մանկական խաղալիքներ
31.01, 34.02 Կենցաղային քիմիայի ապրանքներ
39.23, 39.24
74.17, 76.15, 82.15 Սննդամթերքի հետ անմիջականորեն առնչվող սարքեր,
սպասք, տարաներ և այլ իրեր
33.03, 33.04 Օծանելիք և կոսմետիկայի միջոցներ