Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 1997 թվականի N 546

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թվականի

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 546 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը:

2.«Հայգազարդ» պետական կոնցեռնի հիմնական միջոցների մնացորդային արժեքի հաշվարկման հիմքում դրված է հետևյալ բանաձևը.

C.ՄԱ = (C.ՎԱ - C.ՎԱxAxT/100%)xK.Փ,

որտեղ`

C.ՄԱ` հիմնական միջոցների մնացորդային արժեքը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

C.ՎԱ` հիմնական միջոցների վերագնահատված հաշվեկշռային արժեքը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

A` ամորտիզացիոն հատկացումների տարեկան նորման` տոկոս.

T` շահագործման ժամկետը` տարի.

K.Փ` օբյեկտի փաստացի վիճակը և շահագործման որակը հաշվի առնող գործակիցը:

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐ եվ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ

Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքում 1 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը` ըստ տրամագծի`

D = 1220` 0,614 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 1020` 0,378 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 720` 0,291 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 530` 0,198 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 375` 0,130 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 325` 0,121 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 219` 0,099 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 159` 0,060 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 108` 0,030 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Գազաբաշխիչ յուրաքանչյուր կայանի արժեքն ընդունված է 0.267 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Հիմնական միջոցների ամորտիզացիոն հատկացումներն ընդունվում են տարեկան 3 տոկոսի չափով: Կիրառվում է նաև գազատարների իրական վիճակը (էլեկտրաքիմիական պաշտպանության բացակայությունը, տեխնոլոգիական կապի չգործելը, ներկա նորմերին գազատարի վրա տեղադրված փականների անհամապատասխանությունը և այլն) հաշվի առնող K = 0,62 գործակիցը:

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ

Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքում 1 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը` ըստ տրամագծի:

1 կմ երկարությամբ ստորգետնյա խողովակաշարի շինարարության արժեքն ընդունված է`

D = 219` 25,56 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 159` 16,75 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 108` 13,96 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

1 կմ երկարությամբ վերգետնյա խողովակաշարի շինարարության արժեքն ընդունված է`

D = 219` 16,65 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 159` 12,20 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 108` 10,99 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Ամորտիզացիոն հատկացումներն ընդունվում են 40 տոկոսի չափով: Կիրառվում է նաև գազատարների իրական վիճակը (էլեկտրաքիմիական պաշտպանությունը, շահագործման երկարատև ընդհատումը և այլն) հաշվի առնող K = 0,8 գործակիցը:

ՇԵՆՔԵՐ եվ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերագնահատված արժեքը որոշելիս հիմք է ընդունվում նույնաբնույթ շինությունների 1 մ.2 մակերեսի շինարարության արժեքը` հաշվարկված ռեսուրսային մեթոդով`

վարչական շենքեր` 356 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

նորոգման և մեխանիկաարտադրական շենքեր` 342 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

նյութատեխնիկական պահեստներ` 287 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Հիմնական միջոցների ամորտիզացիոն հատկացումներն ընդունում են տարեկան 1,2 տոկոսի չափով: Կիրառվում է նաև շենքերի ու շինությունների իրական վիճակը հաշվի առնող գործակից`

K = 0,9` «Հայգազարդ» պետական կոնցեռնի NN 1 և 2 վարչական շենքերի համար.

K = 0,8` մնացած շենքերի և շինությունների համար:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ եվ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցների և մեխանիզմների ընթացիկ արժեքները`

Թեթև մարդատար մեքենաներ

ԳԱԶ-31029` 10040 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՎԱԶ 2121` 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՈւԱԶ-39629` 6256 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԻԺ-2715` 3615 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Բեռնատար մեքենաներ

ԶԻԼ-ՄԱԶ-555` 6152 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԳԱԶ-66` 7069 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԳԱԶ-53` 3420 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՈւՐԱԼ-4320` 23911 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Ավտոբուսներ

ԿԱՎԶ-685` 7854 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՈւԱՖ-2203` 6052 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

Էքսկավատորներ

ԷՕ-4124` 36281 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԷՕ-2621` 8311 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՀԻՏԱՉԻ-181` 110293 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

Բուլդոզերներ

ԴԶ-171` 29595 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

Դ-355Ա` 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

Խողովակատեղադրիչներ

Դ-355Ս` 350000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

SO-1224` 38068 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

Տրանսպորտային միջոցների նույնաբնույթ խմբերի ընթացիկ և հաշվեկշռային արժեքների հարաբերությունից ստացվել է վերահաշվարկման միջինացված գործակից` K = 670, իսկ «Տրանսգազշին» ՊՁ-ի համար`

մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում` K = 39.

մեխանիզմների դեպքում` K = 93:

Միաժամանակ, այն տրանսպորտային միջոցները և մեխանիզմները, որոնք գերամորտիզացված են, բայց գտնվում են սարքին վիճակում, գնահատվում են վերագնահատված արժեքի 30 տոկոսի չափով: 

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։