040.0213.08.04.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ո ր ո շ ու մ
12 ապրիլի 1999 թվականի N 213
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան`
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 186 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 12-ի N 213 որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
Պաշտոնի անվանումը Պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)
(տողը հանվել է 27.12.00 N 857)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար 110000
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 100000
ՀՀ վարչապետի խորհրդական 80000
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ 90000
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ 55000
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ 75000
(տողը հանվել է 27.12.00 N 857)
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ 57000
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդականներ 45000
Բաժնի վարիչ 45000
Նախարարի օգնական 38000
Արխիվի վարիչ, գրադարանավար 38000
Գլխավոր մասնագետ 32000-38000
Առաջատար մասնագետ 28000-30000
Առաջին կարգի մասնագետ 24000-26000
Երկրորդ կարգի մասնագետ 21000-23000
Մասնագետ 19000-21000
(հավելվածը փոփ., խմբ. է 27.12.00 N 857, խմբ. 16.01.01 N 31)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան