Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ 1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

011.0009.28.09.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.11.99 Ն-037-2)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել 1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ համամասնությամբ`

«Միասնություն» պատգամավորական խմբակցությունից 3 պատգամավոր

Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորական խմբակցությունից 1 ,,---,,

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցությունից 1 ,,---,,

«Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցությունից 1 ,,---,,

Ազգային ժողովրդավարական միության պատգամավորական խմբակցությունից 1 ,,---,,

«Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունից 1 ,,---,,

«Կայունություն» պատգամավորական խմբից 1 ,,---,,

Խմբակցություններում և պատգամավորական խմբում չընդգրկված պատգամավորներից 1 ,,---,,

(1-ին կետը փոփ. 24.11.99 Ն-037-2)

2. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածություններն առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

6. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2000 թվականի մայիսի 5-ը, իսկ մինչ այդ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանդես է գալիս հաղորդումներով:

(6-րդ կետը փոփ. 24.11.99 Ն-037-2)

7. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին և նրանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Կ. Դեմիրճյան

28 սեպտեմբերի 1999 թվականի,

քաղ. Երևան

Ն-009-2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։