Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ԴԻՊԼՈՄԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

10 դեկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 1997 թվականի N 572

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ԴԻՊԼՈՄԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց ստեղծելու մասին» N 240 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի կանոնադրության 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Ուսումնաաշխատանքային փուլերը, ընթացիկ քննություններն ու ստուգարքները և ավարտական քննությունները հանձնած, ինչպես նաև ավարտական աշխատանքը հաջողությամբ պաշտպանած ունկնդիրներն ստանում են դպրոցի դիպլոմ, որի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիպլոմը տրվում է որակավորման պետական քննական հանձնաժողովի որոշմամբ»:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի դիպլոմի նմուշը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 10-ից:

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

դեկտեմբերի 10-ի N 572 որոշմամբ

Ն Մ ՈՒ Շ

Ակտի պատկեր

Դ Ի Պ Լ Ո Մ

_____N_____

Սույն դիպլոմը տրված է _______________________

_________________________________________________,

որ նա 19______ թվականի ընդունվել է Հայաստանի

Հանրապետության կառավարման դպրոց և 19________

թվականին ավարտել «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» լրիվ դասընթացը:

Որակավորման պետական քննական հանձնաժողովի

19______թվականի_________ « » որոշմամբ

տրված է պետական ծառայողի որակավորում:

Որակավորման պետական քննական

հանձնաժողովի նախագահ

Տնօրեն

Կ. Տ

Քարտուղար

Քաղ._____________ « »_________________19_____ թ.

Գրանցման N ___________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։