Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 1997 թվականի N 573

քաղ. Երևան

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 301 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց չթույլատրվող աշխատանքների ցանկը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

դեկտեմբերի 11-ի N 573 որոշմամբ

Ց Ա Ն Կ

մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց չթույլատրվող աշխատանքների

Փոխպատվաստում (տրանսպլանտացիա)

Արյան փոխներարկում

Արյունատարրալուծում (հեմոդիալիզ)

Անզգայացում և վերակենդանացում

Ընդհանուր վիրաբուժություն

Սիրտ-անոթային և թոքային վիրաբուժություն

Քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժություն

Նյարդավիրաբուժություն

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Այրվածքաբուժություն

Ակնաբուժություն

Ատամնաբուժություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։