Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործել է մինչև 2012-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։