«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10610459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2010 թ.
ք. Երևան N 230-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 24-ի եզրակացությունը
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները`
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել`
« 1.158 Ալֆա ցիպի ալֆա ցիպերմետրին 20 խտացված էմուլսիա
1.159 Կունգֆու սուպեր տիամետօքսամ+
լյամբդա ցիալհոտրին 141+106 խտացված կախույթ
1.160 Նուպրիդ իմիդակլոպրիդ 600 խտացված սուսպենզիա
1.161 Ֆոսբան քլորպիրիֆոս 480 խտացված էմուլսիա
»
տողերով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել`
« 6.113 Խելպ պղնձի հիդրօքսիդ 500 սորուն փոշի
6.114 Մանկոցեբ սուպեր մանկոցեբ + դիմետամորֆ 600+100 թրջվող փոշի
6.115 Ցիխոմ բլյու ցինեբ + պղնձի քլորօքսիդ 340+170 թրջվող փոշի
»
տողերով.
3) «7. Սնկասպան ախտահանիչներ» բաժինը լրացնել`
« 7.006 Դոսպեխ տեբուկոնազոլ 600 խտացված սուսպենզիա
7.007 Ատտիկ դիֆենկոնազոլ + ցիպրոկոնազոլ 30+6.3 խտացված կախույթ
»
տողերով.
4) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել`
« 8.088 Պրոմետրին պրոմետրին 500 խտացված կախույթ
8.089 Զերո գլիֆոսատ 360 ջրային լուծույթ
8.090 Զինո մետրիբուզին 700 թրջվող փոշի
8.091 Կորրիդա տրիբենուրոն-մեթիլ 750 ջրում դիսպերսվող հատիկներ
8.092 Վոյաժ նիկոսուլֆուրոն 750 ջրում դիսպերսվող հատիկներ
»
տողերով։
Նախարար
Գ. Ալավերդյան