Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 438-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

2 սեպտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 438-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՍԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ N ՏԿՈՒ 00110 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «ԱՍԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի օգոստոսի 19-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրերի պատճենները.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 730-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԱՍԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N ՏԿՈՒ 00110 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի օգոստոսի 19-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Մ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։