ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2010 թվականի N 1097-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 13-ի N 1097-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(բանակցային խմբի ղեկավար)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության և միջազգային տնտեսական
համագործակցության վարչության միջազգային տնտեսական
համագործակցության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան