Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1616-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի՝

ա. 7-րդ սյունակում «5150.0» թիվը փոխարինել «3550.0» թվով, իսկ «92392.4» թիվը` «90792.4» թվով,

բ. «13. Պետական խորհրդանիշների և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին վերաբերող գրականություն» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 2 հավելվածի աղյուսակի՝

ա. 4-րդ սյունակում «47777.1» թիվը փոխարինել «47277.1» թվով, իսկ «12468.0» թիվը` «11968.0» թվով,

բ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 3 հավելվածի աղյուսակի՝

ա. 5-րդ սյունակում «16770.0» թիվը փոխարինել «15770.0» թվով, իսկ «40000.0» թիվը` «39000.0» թվով,

բ. «Գիտահանրամատչելի գրականություն» բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 13

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1616-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0

այդ թվում`

08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 0

այդ թվում`

02 Մշակութային ծառայություններ 3100.0

այդ թվում`

05 Արվեստ 3100.0

04. Մշակութային միջոցառումների իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն 3100.0

այդ թվում`

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին 3100.0

03 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ (3100.0)

այդ թվում`

02 Հրատարակչություններ, խմբագրություններ (3100.0)

02. Գրականության հրատարակում (1600.0)

ՀՀ մշակույթի նախարարություն (1600.0)

այդ թվում`

Տեղեկատվական ծառայություններ (1600.0)

05. Ոչ պետական մամուլի հրատարակում (500.0)

ՀՀ մշակույթի նախարարություն (500.0)

այդ թվում`

Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին (500.0)

11. Աջակցություն գրականության հրատարակմանը (1000.0)

ՀՀ մշակույթի նախարարություն (1000.0)

այդ թվում`

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին (1000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1616-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Անվանումը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) Գնման ձևը Պայմանագրի

քանակը գումարը (հազ. դրամ) կնքման ժամկետը կատարման վերջնաժամ-կետը

ՀՀ մշակույթի նախարարություն (1600.0) x x x

Բաժին N 08 Խումբ N 03 Դաս N 02

Հրատարակչություններ, խմբագրություններ (1600.0) x x x

1. Գրականության հրատարակում (1600.0) x x x

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (1600.0) x x x

Գրքերի հրատարակում դրամ (1600.0) x x x

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։