Գլուխ 5 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Անցումային դրույթներ
Հոդված 18. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձանց` նախկինում գրանցված ֆիրմային անվանումների գրանցման գործողությունը մնում է ուժի մեջ:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձանց չգրանցված ֆիրմային անվանումները սույն օրենքով սահմանված կարգով ենթակա են գրանցման` մինչև իրավաբանական անձի ընթացիկ գրանցումը:
3. Ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մայիսի 12-ին ընդունված «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
15 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-20