Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 5. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

գործել է մինչև 2001-08-18Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

1. Մինչև առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը, նրա ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում (այսուհետ` գերատեսչություն):

2. Ֆիրմային անվանման ցանկացած փոփոխություն կատարվում է միայն նոր ֆիրմային անվանումը սույն օրենքով սահմանված կարգով գերատեսչությունում գրանցելուց հետո:

3. Ֆիրմային անվանման գրանցման հայտը (այսուհետ` հայտ) գերատեսչություն ներկայացնում են իրավաբանական անձի հիմնադիրները, նրանց կողմից լիազորված անձը կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ` դրա համար լիազորված մարմինը (այսուհետ` հայտատու):

4. Հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով:

5. Հայտը պետք է պարունակի`

ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը, եթե այդպիսիք կան, հայտատուի հասցեն.

բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

6. Հայտին կցվում են`

ա) համաձայնությունը (թույլտվությունը)` սույն օրենքի 4 հոդվածով նախատեսված դեպքերում.

բ) լիազորագիրը, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.

գ) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Հայտը ներկայացվում է հայերեն:

8. Դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է գերատեսչությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։