Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1660-Ն

«ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 15-ի «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 14-ի N 185 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 36 որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը որպես «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի հավանություն տալու ընկերության կողմից խոշոր գործարքի կնքմամբ (հաշվի առնելով ընկերության կանոնադրության պահանջները) սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրի նախագծի:

2. Հավանություն տալ որոշման 1-ին կետի համաձայն`

1) ընկերության սեփականությունը հանդիսացող օտարվող գույքի ցանկին` համաձայն N 1 հավելվածի.

2) գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ապահովել`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանից բխող գործողությունների իրականացումը,

2) մինչև 2010 թվականի դեկտեմբերի 21-ը գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրումը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել` սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերաձևակերպել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վրա, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից օտարվող գույքի

1 2 3 4 5

Հ/հ Անվանում Չափի միավոր Շահագործման հանձնման ամսաթիվը Քանակ

I. Շենքեր

1 ՀԷԿ-ի շենք հատ 1932 1

2 Նյութական պահեստ հատ 1934 1

3 Նյութական պահեստ գլխամասային հանգույցում հատ 1945 1

4 Դարբնոց հատ 1937 1

5 Բրեմսբերգի շենք հատ 1934 1

6 Գլխամասային հանգույցի արհեստանոց հատ 1968 1

7 110կվ բաց բաշխիչ սարքավորման արհեստանոց հատ 1940 1

8 Դրոսելային արգելափակման շենք հատ 1934 1

9 Գլխամասային հանգույցի պահակային թիվ 2 շենք (փայտ) հատ 1945 1

10 Տուրբինային խմբի արհեստանոց հատ 1954 1

11 Գլխավոր հանգույցի թիվ 1 բնակելի տուն հատ 1934 1

12 Գլխավոր հանգույցի թիվ 3 բնակելի տուն հատ 1934 1

13 Գլխավոր հանգույցի թիվ 4 բնակելի տուն հատ 1946 1

14 Ադմինիստրատիվ շենք թիվ 4 հատ 2006 1

15 Կայանի արտաքին էլ-կան լուսավորման համակարգ հատ 2008 1

Ընդամենը I

II. Շինություններ, ճանապարհներ և կամուրջներ

15 Գլխավոր հանգույցի ձախափնյա պատ հատ 1946 1

16 Գլխավոր հանգույցի հատակային ջրատար հատ 1932 1

17 Գլխավոր հանգույցի պարզեցման ավազան հատ 1932 1

18 Գլխավոր հանգույցի շրջանցիկ թունել հատ 1932 1

19 Գլխավոր հանգույցի ցանկապատ (քարե) հատ 1941 1

20 Ճնշման թունել D3 մ հատ 1932 1

21 Հավասարեցնող հորան հատ 1932 1

22 110կվ բաց բաշխիչ սարքերի թեք լանջերի ամրացում հատ 1934 1

23 Պահեստի մոտի հենապատ հատ 1969 1

24 Կայանի հրապարակի աղբյուր-ավազան հատ 1969 1

25 110կվ բաց բաշխիչ սարքավորման երկաթգիծ հատ 1934 1

26 Տուրբինային ջրատար հատ 1932 1

27 ՀԷԿ-ից մինչև հորան ճանապարհ հատ 1953 1

28 ՀԷԿ-ի մոտի հետիոտն կամուրջ հատ 1937 1

29 ՀԷԿ-ի մոտի ավտոճանապարհ-կամուրջ հատ 1970 1

30 Կղմինդր մ/ք 16.04.08 136

31 ՊրոՖ նաստիլ մ/ք 22.08.08 126

32 Ալիքավոր թիթեղ մ/ք 22.08.08 67.6

33 Մետաղապլաստե խողովակ (Խմելու ջրի ջրագիծ) մետր 06.08.08 300

Ընդամենը II

III. Այլ հիմնական միջոցներ (սարքավորումներ)

34 Տուրբինա թիվ 1 հատ 1932 1

35 Տուրբինա թիվ 2 հատ 1932 1

36 Տուրբինա թիվ 3 հատ 1947 1

37 Տուրբինա սեփական կարիքների հատ 1930 1

38 Գեներատոր թիվ 1 հատ 1932 1

39 Գեներատոր թիվ 2 հատ 1932 1

40 Գեներատոր թիվ 3 հատ 1947 1

41 Գեներատոր սեփական կարիքների հատ 1931 1

42 Ասինխրոն էլ. շարժիչ (Տուրբինա թիվ 1) հատ 1946 1

43 Ասինխրոն էլ. շարժիչ (Տուրբինա թիվ 2) հատ 1948 1

44 Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏ 10000/110/35 (թ. 1) հատ 1933 1

45 Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏ 10000/110/35/US8759/47/1,4թ. հատ 1947 1

46 Գլխ. հանգ-ի տր-տոր ե/կ-ի տր-տոր (ՌՎՍ-35, ՌԼՆ-35) հատ 1950 1

47 Գլխ. հանգ-ի տր-տոր ե/կ-ի տր-տոր S320 100 կվտ հատ 1950 1

48 Յուղի անջատիչ ՎՄՏ-110կվ հատ 1995 6

49 Հոսանքի տր-տոր ՏՖԶՄ-110/10կ հատ 1961-1994 18

50 Լարման տրանսֆորմատոր ՆԿՖ-110կվ (կոմպլեկտ) UK հատ 1996 6

51 Բաժանիչներ 110կվ հատ 1947 22

52 Պարպիչներ 110կվ (կոմպլեկտ) հատ 1947 2

53 110կվ Շինաներ Մ-160 մետր 1947 300

54 Հողանցման բաժանիչ 110կվ (ինքնաշեն) հատ 1950 20

55 Յուղային անջատիչ BM- 35կվ (կոմպլեկտ) հատ 1935 12

56 Հոսանքի տր-տոր ՏՖՆ- 35կվ (կոմպլեկտ) հատ 1935 12

57 Լարման տրանսֆորմատոր ԶՆՕՄ- 35կվ (2 կոմպլեկտ) հատ 1958 6

58 35կվ բաժանիչներ ՌՎՍ-35 (2 կոմպլեկտ) հատ 1958 38

59 35կվ պարպիչներ ՌՎՍ-35 (2 կոմպլեկտ) հատ 1958 6

60 Հողակցող բաժանիչներ (ինքնաշեն) հատ 1958 30

61 35կվ շինաներ Մ- 200մմ (ալյումին) մետր 1958 200

62 Հաստատուն հոսանքի սարքավորում կոմպլեկտ (ակումուլյատոր, լիցքային սարք, վահանակ, շարժիչ, գեներատոր) հատ 1950 1

63 Յուղային տնտեսություն հատ 1937 1

64 Կաբելային տնտեսություն հատ 1950 1

65 Հէկ-ի գլխավոր կառավարման վահան հատ 1951 1

66 Թիվ 3 գեներատորի մեքենայական սրահի կառավարման պուլտ հատ 1951 1

67 Թիվ 1,2 գեներատորի մեքենայական սրահի կառավարման պուլտ հատ 1951 1

68 Սեփ. կարիք 200 կվ լարման փոփոխման հոսանքի վահան հատ 1950 1

69 Թիվ 1 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում) հատ 1967 1

70 Թիվ 2 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում) հատ 1967 1

71 Թիվ 3 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում) հատ 1967 1

72 Շարժական ատամնավոր պոմպ 3 կվտ (յուղային տնտեսութ-մ) հատ 1947 1

73 Թիվ 1 կոմպրեսոր դեմագ հատ 1949 1

74 Թիվ 1 կոմպրեսոր դեմագ (Կապիտալիզացիա) հատ 2008 1

75 Գլանաձև փական հատ 1932 1

76 Բրեմսմերգի վերամբարձ մեխանիկական սարքավորում (3 տն.) հատ 1932 1

77 Շրջանցիկ հանքուղու վերամբարձ մեխանիկական սարք հատ 1931 1

78 Գլանաձև վերամբարձ մեխանիկական սարք հատ 1931 1

79 Թոմսոնի կամուրջ հատ 1951 1

80 Փոփոխական հոսանքի կամուրջ հատ 1952 1

81 Փորձարկող տրանսֆորմատոր 6 կվտ հատ 1955 1

82 Ազդանշանային սարք ППК - 5 Մ (գլխավոր վահանում) հատ 1975 1

83 Մեգոմետր 2500 վտ հատ 1947 1

84 Գերտաք փչման սարքավորում հատ 1970 1

85 Էլեկտրաստուգման սարք հատ 2008 1

86 Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏՆ 10000/110/35 (թ. 1) հատ 2006 1

87 Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) հատ 2004 1

88 Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) հատ 2005 1

89 Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) հատ 2006 1

90 Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) հատ 2007 1

91 Մալուխային տնտեսություն գ/մ 01.04.09

92 Սղոց ձեռքի D-23620 հատ 01.04.09 1

93 Ֆրեզ ձեռքի DW-625E հատ 01.04.09 1

94 Պտուտակահան գործիք հատ 01.04.09 1

95 ՀԷԿ-ի ԶՐՈՒ-ի մալուխներ (փոխարինում) գ/մ 01.04.09

96 Զադվիշկա հատ 01.07.09 4

97 Մարտկոց 6Ս Տ - 190 Ա հատ 01.07.09 40

98 Խոզանակաբռնիչներ հատ 01.07.09 121

99 Մալուխային տնտեսություն գ/մ 01.07.09

100 Յուղի հովացման ռադիատոր հատ 01.09.09 2

101 Յուղի հովացման ռադիատոր հատ 01.11.09 1

102 Մետաղապլաստե խողովակ գ/մ 01.08.09

103 Էլ. խոզանակ ЭГ 16*32*40 հատ 28.10.09 270

104 Էլ. խոզանակ ЭГ 20*32*64 հատ 28.10.10 180

105 Խոզանակաբռնիչներ հատ 28.10.10

106 Յուղի հովացման ռադիատորի սարք հատ 10.11.09 1

107 Մալուխ ԿՎՎԳ 17*2.5 Գ/Մ 14.12.09 150

108 Գեներատորի մարտկոց հատ 02.06.10 1

109 Էլ. շարժիչ 22ԿՎ 1000պտ. հատ 26.05.10 1

110 35ԿՎ գծի անցում հատ 11.05.10 3

111 Էլ. խոզանակ ЭГ 16*32*40 հատ 18.05.10 455

112 Էլ. խոզանակ ЭГ 20*32*64 հատ 18.05.10 360

113 Էլ. գեներատոր 5ԿՎ - 3Ֆ հատ 29.03.10 1

Ընդամենը III

IV. Արտադրական գույք

114 Հոսանքի տրանսֆորմատոր 1000/5 հատ 2003 11

115 Լարման տրանսֆոմատոր հատ 2003 1

116 Լարման տրանսֆորմատոր HOM հատ 2003 3

117 Բաժանիչ PB3 հատ 2003 2

118 Տրանսֆորմատոր HTM-6 հատ 2003 2

119 Բալգարկա հատ 2003 1

120 Դրել հատ 2003 1

121 Հատման հաստոց հատ 2003 1

122 Ծալվող աստիճան հատ 2003 1

123 Պոմպ 2x6 հատ 2003 1

124 Հրշեջ փոխորակ հատ 2006 6

125 Կրակմարիչ - ОУ- 40 հատ 2006 7

126 Կրակմարիչ - OBP - 100 հատ 2006 1

127 Կոմպրեսոր- 2 ՎՈՒ - 1 հատ 2006 1

128 Հրշեջ փոխորակ հատ 25.07.08 6

129 Կրակմարիչ - ОП- 4.5 հատ 25.07.08 5

130 Կրակմարիչ- ОУ - 5 – 2 հատ (ОУ- 2-1 հատ) հատ 25.07.08 3

131 Կրակմարիչ- 8 հատ 25.07.08 5

132 Կրակմարիչ- 20 հատ 25.07.08 1

133 Կրակմարիչ- OBP հատ 25.07.08 2

134 Կրակմարիչ- OBP հատ 25.07.08 5

135 Էլ. շարժիչ հատ 2006 1

136 Ավտոմատ կարգավորման պահարան հատ 2006 1

137 Սարքերի վահանակ հատ 2006 1

138 Վերջնական յուղաջրանջատիչ հատ 2006 1

139 Կոմպրեսոր հատ 2006 1

140 Էլ. սղոց հատ 2006 1

141 Բալգարկա հատ 2006 1

142 Շաղափ հատ 2006 1

143 Գազագեներատոր հատ 2006 1

144 Տախտակամած հատ 2006 1

145 Մարտկոց հատ 2008 1

146 Բալգարկա հատ 2008 1

147 Պերֆարատոր հատ 2008 1

148 Փոշեկուլ հատ 2008 1

149 Ավտոմատ հեռախոսակայան LG- NORTEL ARIA soho հատ 2008 1

150 Աստիճան հատ 21.07.08 1

151 Կահույք հատ 01.07.08 1

152 Սայլակ հատ 30.06.08 3

153 Փչովի նավակ հատ 08.10.08 1

154 Հրշեջ անվտանգության պարագաներ կոմպ 01.04.09 1

155 Լոբզիկ հատ 01.03.09 1

156 Դրել հատ 01.03.09 1

157 Հրշեջ փոխորակ հատ 01.08.09 1

158 Բոր մեքենա հատ 01.10.09 1

159 Հրշեջ ծորակ հատ 17.11.09 3

160 Բենզինով խոտհնձիչ հատ 13.07.10 1

161 Հղկող գործիք հատ 13.07.10 1

Ընդամենը IV

V. Հաստոցներ, մեխանիզմներ

162 Մետաղամշակման հաստոց (ՍՄ-1000) հատ 1958 1

163 Սեղանի ուղղահայաց շաղափիչ հաստոց հատ 1957 1

164 Ուղղահայաց շաղափիչ հաստոց հատ 1957 1

165 Խառատային հաստոց 4.5 կվ հատ 1948 1

166 Ձեռքի կարապիկ հատ 1964 1

167 Կամրջաձև ամբարձիչ (Տ-19Պ 50տ) հատ 1930 1

Ընդամենը V

VI. Տրանսպորտային միջոցներ

168 Ավտոմեքենա ԳԱԶ - 53 հատ 1981 1

169 Ավտոմեքենա ՈՒԱԶ-396292 (շարժ. N 41040030076911) հատ 2004 1

170 HOVER հատ 2007 1

171 X - Տրիլ /Nissan/ հատ 2007 1

172 ԳԱԶ 31-02 583 /Ազդանշանային համակարգ/ հատ 2008 1

173 Հեծաններ ԳԱԶ-31-02 583-ի համար հատ 01.06.09 4

Ընդամենը VI

VII. Տնտեսական գույք

173 Երկաթյա դրամարկղ հատ 1950 1

174 Տեխնիկական գրադարան հատ 1933 1

175 Աթոռ հատ 2004 24

176 Գրասեղան մեկ տումբա հատ 2006 3

177 Գեղանկար հատ 2006 2

178 Մետաղյա պահարան հատ 2006 1

179 Գազի օջախ բալոնով հատ 2006 1

180 Սառնարան «Պոլյուս» հատ 2006 1

181 Ծածկոց բրդյա հատ 2006 5

182 Բարձ հատ 2006 3

183 Դոշակ հատ 2006 4

184 Գրադարակ հատ 2006 1

185 Գրասեղան հատ 2006 2

186 Գրապահարան հատ 2006 4

187 Սեղան հատ 2006 1

188 Տաքացուցիչ հատ 2006 3

189 Պահեստամասեր /Անվադողեր/ հատ 2008 8

190 Ծալովի մահճակալներ հատ 2008 6

191 Անվադողեր հատ 2008 6

192 Սառնարան LG GR - 151 հատ 21.07.08 1

193 Փափուկ կահույք հատ 03.08.08 1

194 Շերտավարագույր ք/մ 11.10.08

195 Տաքացուցիչ յուղային հատ 30.10.08 5

196 Տաքացուցիչ հատ 18.11.08 4

197 Սառնարան հատ 11.12.08 2

198 Անվադողեր հատ 10.12.08 3

199 Փափուկ կահույք հատ 19.12.08 1

200 Հովերի անվադողեր հատ 01.11.09 4

201 Անվադողեր հատ 01.04.09 4

202 Փափուկ կահույք հատ 13.07.10 1

203 Լրագրասեղան հատ 13.07.10 1

204 Օֆիսային աթոռ հատ 07.04.10 2

205 Աթոռ փայտից հատ 07.04.10 6

206 Անվադողեր 225/55/R ճապոնական հատ 30.03.10 4

207 Յուղակայուն թերթավոր ռետին հատ 18.02.10 65

Ընդամենը VII

VIII. Գրասենյակային սարքավորումներ

208 Պատճենահանման սարք "Canon" հատ 2002 1

209 Մետաղական պահարան հատ 2002 1

210 Հեռախոսֆաքս հատ 2004 1

211 Հեռակապի ռադիոկապ SENAU հատ 2004 1

212 Արբանյակային ալեհավաք հատ 2006 1

213 Հեռախոս Panasonic հատ 2006 1

214 Հեռուստացույց JVC հատ 2006 1

215 Հեռախոս Motorola հատ 2008 1

216 Հեռախոս SoniErikson հատ 2008 1

217 Հեռախոս Samsyng հատ 2008 3

218 Հեռախոս Nokia հատ 2008 1

219 Հեռուստացույց LG RT-21FS- 7 հատ 2008 1

220 Գրասենյակային կահույք (Առվա Երկիր) հատ 2008 1

221 Հեռախոս Samsyng հատ 2008 1

222 Մագնիտոֆոն ա/մ հատ 22.08.08 1

223 Բջջային հեռ. (Samsyng) հատ 27.10.08 3

224 Գրասենյակային կահույք (Առվա Երկիր) հատ 04.11.08 1

225 Հեռուստացույց-2 հատ, տեսանվագարկիչ-1 հատ հատ 20.12.08 3

226 Գրասենյակային կահույք (Երվանդ Ղազարյան) հատ 18.12.08 1

227 Գրասենյակային կահույք (Առվա Երկիր) հատ 01.12.08 1

228 Գրասենյակային կահույք (Մի Ընդ Գա) հատ 01.02.09 1

229 Կախիչներ հատ 01.02.09 7

230 Գրասենյակային կահույք կոմպ 01.02.09 1

231 Գրասենյակային կահույք կոմպ 01.04.09 1

232 Աթոռներ /պտտվող/ հատ 01.04.09 2

233 Աթոռներ /պտտվող/ հատ 01.04.09 10

234 Թղթապանակ կարող սարք հատ 01.04.09 1

235 Գրասենյակային կահույք հատ 01.05.09 1

236 Գրասենյակային կահույք հատ 01.06.09 1

237 Բջջային հեռ. հատ 04.11.09 1

Ընդամենը VIII

IX. Համակարգչային սարքավորումներ

238 Պրինտեր HP-DISKET-1220 C/PS հատ 2002 1

239 Պրինտեր HP-LASERJAT-1200 հատ 2002 1

240 Սկաներ հատ 2004 1

241 Սկաներ հատ 2004 1

242 Համակարգիչ P-4, 17LCD Մոնիտորով հատ 2004 1

243 Լազերային տպիչ Canon հատ 2004 1

244 Մոնիտոր - 17 հատ 2006 1

245 Համակարգիչ բլոկ հատ 2006 1

246 UPS- 1200 VA E- Pro հատ 2006 3

247 Տեսադիտարկման համակարգ /Զվեզդա/ կոմպ 2007 1

248 Անվտանգության համակարգ /Զվեզդա/ կոմպ 2008 1

249 Համակարգչային տեխնիկա /ԷՖԷՄԶԵԹ/ կոմպ 2007 2

250 Canon /Պատճենահանող սարք/ հատ 2007 1

251 MODEM Zyxel NEO հատ 2008 1

252 UPS- 1200 VA E- Pro հատ 01.06.08 1

253 Ֆլեշ հատ 01.06.08 4

254 Նոթբուք Toshiba Sattelite Pro A 200 հատ 2008 1

255 Համակարգիչ Intel P4-3.0 GHz /1Gb/ 160Gb/ կոմպ 2008 1

256 Համակարգչային պահեստամասեր հատ 2008 1

257 Ֆոտոխցիկ Pentax W 30 հատ 29.07.08 1

258 Տեսախցիկ հատ 03.10.08 1

259 Մոդեմ հատ 22.10.08 1

260 UPS հատ 18.12.08 1

261 Քարթրիջ հատ 27.12.08 1

262 Համակարգչային պահեստամասեր կոմպ 01.03.09 1

263 Համակարգչային պահեստամասեր կոմպ 01.04.09 1

264 Համակարգչային պահեստամասեր կոմպ 01.04.09 1

265 Համակարգիչ P-4, 17LCD Մոնիտորով կոմպ 01.04.09 1

266 Քարթրիջ գունավոր հատ 01.04.09 1

267 Պրինտեր հատ 01.04.09 1

268 Համակարգիչ Notbook Sony հատ 01.04.09 1

269 Համակարգիչ Notbook Sony հատ 01.05.09 1

270 Համակարգիչ Notbook HP հատ 01.05.09 1

271 Մոդեմ հատ 01.04.09 1

272 Համակարգչային պահեստամասեր կոմպ 01.04.09 1

273 Համակարգչային պահեստամասեր հատ 01.05.09 1

274 Սնուցման աղբյուր հատ 01.05.09 1

275 UPS հատ 01.08.09 1

276 UPS հատ 01.10.09 1

277 Բազմաֆունկցիոնալ սարք հատ 01.10.09 1

278 Համակարգչային պահեստամասեր հատ 01.11.09 1

279 UPS հատ 30.07.10 2

280 Տեսագրող պլատա հատ 26.04.10 1

281 Սնուցման աղբյուր հատ 26.04.10 1

282 Համակարգչի մայր սալիկ հատ 17.03.10 1

283 Համակարգչի սնուցման սարք հատ 17.03.10 1

Ընդամենը IX

Ա Ընդամենը` Հիմնական միջոցներ

Հողամասեր 3,33

Բ Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

Գ Այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, որից`

Հողամասեր

Լիցենզիա

Ընդհանուրը` ոչ ընթացիկ ակտիվներ (Ա+Բ+Գ)

Դ Նյութեր

Ե Արագամաշ առարկաներ

Զ Ապրանքներ

Ընդհանուրը` ընթացիկ ակտիվներ (Դ+Ե+Զ)

ԱՄԲՈՂՋԸ` ոչ ընթացիկ ակտիվներ և ընթացիկ ակտիվներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման

Գ ՈՒ Յ Ք Ի Ա Ռ ՈՒ Վ Ա Ճ Ա Ռ Ք Ի

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

քաղ. Երևան «.....» դեկտեմբերի 2010 թ.

«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _ ________________, որը գործում է ընկերության կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ……….-ի որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` «Բաժնետեր»), ի դեմս նախարար ___________, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ….-ի

թիվ …. որոշման հիման վրա, այսուհետ միասին և/կամ առանձին` «Կողմեր» կամ «Կողմ», հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

Սույն Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները`

Գույք` Սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված գույք:

Անշարժ գույք` Հավելված 1-ում նշված շենքերը, շինությունները, հողամասերը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անշարժ գույք հանդիսացող գույքի այլ միավորները:

Շարժական գույք` Հավելված 1-ում նշված այն գույքը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն չի հանդիսանում անշարժ գույք:

Փակման օր` սույն պայմանագրի համաձայն Գույքի ընդունման-հանձնման ակտի կնքման օրը:

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն Պայմանագրի համաձայն Վաճառողը պարտավորվում է Գնորդին որպես սեփականություն հանձնել Գույքը, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել Գույքը և վճարել Գույքի դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:

2. Գույքի օտարման օրինականության, Գույքի ամբողջականության և դրա գործառնական նշանակությանը համապատասխանության երաշխիքներ և հավաստիացումներ

2.1. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ Գույքը Վաճառողին պատկանում է սեփականության իրավունքով:

2.2. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու պահին Վաճառողի հանդեպ սնանկության վարույթ հարուցված չէ և Գնորդին հանձնվող Գույքի նկատմամբ բռնագրավում կամ բռնագանձում չի տարածված, Գույքը որևէ հիմքով արգելադրված չէ, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ երրորդ անձանց որևէ այլ իրավունքներով կամ ենթակա չէ նշված գործողությունների, սահմանափակումների և /կամ ծանրաբեռնման` օրենքի, պայմանագրի, պետական գրանցման գործողության կամ դատական կամ այլ ակտի ուժով:

2.3. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու և դրա համաձայն Գույքը օտարելու համար առկա են և ընդունվել են ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, Վաճառողի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով պահանջվող և պարտադիր բոլոր որոշումները, համաձայնությունները և թույլտվությունները, որ սույն Պայմանագիրը ստորագրող անձինք օժտված են այն ստորագրելու պատշաճ լիազորությամբ և որ այդ անձանց կողմից սույն Պայմանագրի ստորագրումը Վաճառողի համար ստեղծում է օրինական, անպայմանական և հետագա վավերացումներ, համաձայնություններ, արտոնումներ կամ թույլտվություններ չպահանջող քաղաքացիաիրավական պարտավորություններ և պատասխանատվություն:

2.4. Սույն կետով նշված երաշխավորությունների իրականությանը չհամապատասխանելու դեպքում Վաճառողը և/կամ Բաժնետերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի համաձայն:

2.5. Սույն Պայմանագրով օտարվող Գույքի կազմում հիմնական միջոցները և արտադրական հզորություն հանդիսացող Գույքի միավորները սույն Պայմանագրի կնքման պահին սարքին վիճակում են, ամբողջական են և համապատասխանում են յուրաքանչյուրը իր գործառնական նշանակությանը և լիարժեքորեն պիտանի են նման նշանակությամբ շահագործելու համար:

2.6. Բաժնետերը սույնով հավաստում և հաստատում է, որ սույն Պայմանագրի կնքման համար իր կողմից ընդունված բոլոր իրավական ակտերը հիմնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հիման վրա, չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և դրա իմպերատիվ նորմերի պահանջներին, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետագա փոփոխությունների և/կամ լրացումների դեպքում սույն Պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացող իրավական ակտերը ենթակա չեն լինեն վերանայման, փոփոխման, վիճարկման և/կամ չեղարկման ցանկացած հիմքով:

2.7. Բաժնետերը սույնով հավաստում է, որ լավագույն ջանքերի գործադրմամբ կապահովի Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից Գնորդի համար հաստատվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներդրման (Գնի) վերադարձելիությունը վեց տարվա ընթացքում` հաշվարկային շահույթի և մաշվածության տեսքով:

3. Գույքի փոխանցումը Գնորդին. պայմաններ, իրավական հետևանքներ և կարգ

3.1. Վաճառողը պարտավորվում է Գույքը փոխանցել Գնորդին ընդունման-հանձնման ակտով` ըստ Հավելված 3-ի:

3.2. Գույքը փոխանցվում է Գնորդին և 3.1 կետում նշված ակտը ստորագրվում է սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում:

3.3. Մինչև Փակման օրը Գույքը մնում է Վաճառողի տիրապետման ներքո և Վաճառողը պատասխանատվություն է կրում դրա ամբողջականության, պատշաճ վիճակի և ըստ նշանակության օգտագործելու նպատակով պիտանիության ապահովման համար` կրելով Գույքի վնասման կամ կորստի ռիսկը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Գնորդի առջև Գույքը երրորդ անձանց փաստացի անօրինական տիրապետմանը անցնելու դեպքում:

3.4. Վաճառողը իրավունք ունի օգտագործել (բացառությամբ Անշարժ գույքի) Գույքը մինչև Փակման օրը:

3.5. Փակման օրվանից Գույքի շահագործմամբ արտադրված էլեկտրաէներգիան համարվում է Գնորդի սեփականությունը և Գնորդի արտադրած էլեկտրաէներգիան:

3.6. Փակման օրվանից Գույքի նկատմամբ բոլոր իրավունքները և պարտականությունները ամբողջությամբ և անպայմանականորեն անցնում են Գնորդին:

3.7. Գույքի շահագործման առնչությամբ Վաճառողի սերվիտուտային իրավունքների, ինչպես նաև Գույքի նկատմամբ երրորդ անձանց սերվիտուտային իրավունքների հետ կապված հարցերը, այդպիսիների առկայության դեպքում, կկարգավորվեն առանձին համաձայնագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման համաձայնագիրը կհանդիսանա սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

3.8. Գույքի հետ Վաճառողը Գնորդին է հանձնում դրա նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք հավաստող, շահագործման կանոններ և կարգ նախատեսող, տեխնիկական բնութագրիչներ և Գույքի շահագործման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը և պարագաները: Նշված փաստաթղթերի և պարագաների ցանկը կցվում է Ընդունման-հանձնման ակտին որպես դրա բաղկացուցիչ մաս:

4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

4.1. Հաշվի առնելով, որ սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ՀՀ օրենսդրության համաձայն ծագում են պետական գրանցման պահից` սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող 5 օրվա ընթացքում Գնորդը դիմում է անշարժ գույքի նկատմամբ գրանցումն իրականացնող իրավասու մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը սույն պայմանագրից բխող Գնորդի սեփականության իրավունքները Անշարժ գույքի նկատմամբ գրանցելու համար: Պետական գրանցման ծախսերը կրում է Գնորդը, իսկ Վաճառողը պարտավոր է ըստ Գնորդի պահանջի իրականացնել Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և իրենից կախված բոլոր գործողությունները:

4.2. Անշարժ գույքի յուրաքանչյուր և բոլոր միավորների սեփականության վկայականի պատճենը, որպես սույն պայմանագրի անբաժանելի մաս կցվում են սույն պայմանագրին` որպես Հավելված 2:

4.3. Սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքի նույնականացման համար հիմք է հանդիսանում Հավելված 2-ը:

4.4. Եթե սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերի վրա և այդ հողամասերը Վաճառողը տիրապետել է որոշակի իրավական հիմքով տրված օգտագործման իրավունքով, ապա այդպիսի Անշարժ գույքը փոխանցված է համարվում Գնորդին նշված հողամասերի նկատմամբ Գնորդի նույնական իրավունքների (անկախ իրավական հիմքից) ծագման պահից:

5. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

5.1. Սույն Պայմանագրով Գույքի օտարման ընդհանուր արժեքը կազմում է 3 600 000 հազ. դրամ /Պայմանագրի Գին, որից 600 000 հազ. դրամը` ավելացված արժեքի հարկն է/ և ներառում է վաճառողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային արժեքը, ընդ որում Գնորդը հողամասերի կադաստրային արժեքը փոխանցում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.2. Սույն Պայմանագրի 5.1 կետում նշված Գինը (հանած հողամասերի կադաստրային արժեքը) Գնորդը Վճարում է Փակման օրին հաջորդող 3 բանկային օրերի ընթացքում` Վաճառողի սույն պայմանագրում նշված բանկային հաշվին բանկային փոխանցում կատարելու միջոցով:

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

6.1. Վաճառողը և/կամ Բաժնետերը լիակատար պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի 2.1-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը:

6.2. Բաժնետերը լիակատար պատասխանատվություն է կրում սույն Պայմանագրի 2.5-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը: Նշված պարտավորությունը մնում է ուժի մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

6.3. Վաճառողը լիակատար պատասխանատվություն է կրում մինչև Փակման օրը Գույքի շահագործման հետևանքով կամ այդպիսի շահագործման հետ կապված ցանկացած պատճառված վնասի համար և պարտավորվում է հատուցել Գնորդի այն ծախսերը, որոնք կկրի Գնորդը բավարարելու համար այդպիսի վնասի հատուցման իրեն (որպես Գույքի սեփականատիրոջ) հասցեագրված և կատարման ենթակա պահանջները:

6.4. Կողմերի պատասխանատվության այլ հարցերը կարգավորվում են սույն պայմանագրի այլ դրույթներով և ՀՀ օրենսդրությամբ:

6.5. Վաճառողի` ցանկացած պատճառող և/կամ հիմքով լուծարման դեպքում սույն Պայմանագրով ստանձնած պատասխանատվությունը կրում է Բաժնետերը:

6.6. Գնորդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրումային ծրագիր է ներկայացնում և ապահովում դրա իրականացումը:

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ

7.1. Սույն Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Այդուհանդերձ յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կատարել սույն Պայմանագրի համաձայն իր պարտավորությունները անհաղթահարելի ուժի հանգամանքի ազդեցության դադարումից անմիջապես հետո:

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1. Սույն Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ արբիտրաժային կարգով` LCIA /Լոնդոնի Միջազգային Արբիտրաժի Դատարանի/ կողմից` վերջինիս կանոններով և ընթացակարգով: Արբիտրները կնշանակվեն LCIA կանոնների համաձայն: Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

8.2. Սույն Պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ գրավոր, ստորագրվում են Կողմերի կողմից և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

8.3. Սույն Պայմանագիրը, դրան կից Հավելվածները, սույն Պայմանագրի հիման վրա կնքված այլ պայմանագրերը, սույն Պայմանագրի լրացումները և փոփոխությունները, դրա առանձին դրույթների վրա հիմնված համաձայնությունները, դրա պայմանները որոշող այլ պայմանագրերը և համաձայնությունները, որոնց սույն Պայմանագիրը հղում է անում որպես այդպիսինի, հանդիսանում են Կողմերի հարաբերությունները կարգավորող փոխկապակցված, միմյանց բաղկացուցիչ մաս հանդիսացող և միմյանցից անօտարելի փաստաթղթեր:

8.4. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից և դադարում է պատշաճ կատարմամբ:

8.5. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով 4 /չորս/ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակ մնում է այն վավերացնող նոտարական գրասենյակում:

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վ Ա Ճ Ա Ռ Ո Ղ

Հասցե`

Հ/Հ`

ՀՎՀՀ

_______________

ԲԱԺՆԵՏԵՐ

_____________________ Գ Ն Ո Ր Դ

Հասցե`

Հ/Հ

ՀՎՀՀ

______________________

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև

____________2010թ. կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագրի

ԳՈՒՅՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ

Հայաստանի Հանրապետություն

ք. Երևան երկու հազար տասը թվականի.............................

«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _______________________, որը գործում է ընկերության կանոնադրության և «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ 2010 թվականի դեկտեմբերի ……….-ի թիվ ______ որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից (այսուհետև` Վաճառողը և Գնորդը միասին` Կողմեր) հիմք ընդունելով Կողմերի միջև 2010 թվականի դեկտեմբերի ….-ին կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագիրը /այսուհետ` Հիմնական Պայմանագիր/. և մասնավորապես դրա 3.1-րդ կետը կնքեցին սույն Գույքի Հանձնման-Ընդունման Ակտը հետևյալ բովանդակությամբ

Վաճառող` Գնորդ`

……………………………. ………………………….

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։