040.0462.29.05.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2001 թվականի N 462
քաղ. Երևան
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ դրամական մրցանակներ շնորհելու ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)
Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը փոփ. 09.12.05 N 2226-Ն)
1. Սահմանել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների, բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն, 09.12.05 N 2226-Ն, փոփ. 16.12.10 N 1669-Ն)
1.1. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)
2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակների շնորհումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին
(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն, 09.12.05 N 2226-Ն, խմբ. 16.12.10 N 1669-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակների ՉԱՓԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)
1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
(հազ. դրամ)
Մարզիկները Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները Մարզական կազմակերպությունները
1 2 3 4
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
1-ին տեղ` 20000.0
2-րդ տեղ` 15000.0
3-րդ տեղ` 10000.0 10000.0
7500.0
5000.0 4000.0
3000.0
2000.0 2000.0
1500.0
1000.0
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 5000.0
2-րդ տեղ` 3500.0
3-րդ տեղ` 2000.0 2500.0
1750.0
1000.0 1000.0
700.0
400.0 500.0
350.0
200.0
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 3000.0
2-րդ տեղ` 1500.0
3-րդ տեղ` 1000.0 1500.0
750.0
500.0 600.0
300.0
200.0 300.0
150.0
100.0
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ
(Բաժինն ուժը կորցրել է 09.12.05 N 2226-Ն)
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ
1-ին տեղ` 1000.0
2-րդ տեղ` 500.0
3-րդ տեղ` 250.0 500.0
250.0
125.0 200.0
100.0
50.0 100.0
50.0
25.0
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 300.0
3-րդ տեղ` 150.0 250.0
150.0
75.0 100.0
60.0
30.0 100.0
50.0
25.0
1 2 3 4
ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
1-ին տեղ` 250.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0 125.0
75.0
50.0 50.0
30.0
20.0 100.0
50.0
25.0
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0 75.0
50.0
25.0 30.0
20.0
10.0 1000
50.0
25.0
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
1-ին տեղ` 2500.0
2-րդ տեղ` 2000.0
3-րդ տեղ` 1500.0 1250.0
1000.0
750.0 550.0
400.0
300.0 275.0
200.0
150.0
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 250.0
3-րդ տեղ` 150.0 250.0
125.0
75.0 100.0
50.0
50.0 100.0
50.0
25.0
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 300.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0 150.0
75.0
50.0 60.0
30.0
20.0 50.0
40.0
25.0
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0 75.0
50.0
25.0 30.0
20.0
10.0 50.0
40.0
25.0
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 100.0
2-րդ տեղ` 75.0
3-րդ տեղ` 50.0 50.0
40.0
25.0 20.0
15.0
10.0 50.0
40.0
25.0
ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ` 75.0
2-րդ տեղ` 50.0
3-րդ տեղ` 35.0 50.0
40.0
25.0 15.0
10.0
7.5 50.0
40.0
25.0
(Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն, փոփ., լրաց. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման
Կ Ա Ր Գ
ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակների ԵՎ դրամական մրցանակներ շնորհման ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակներ և դրամական մրցանակներ շնորհման այլ ձևեր տրամադրելու կարգը:
(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)
2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, փոփ., լրաց. 16.12.10 N 1669-Ն)
3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար:
(3-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն)
4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով:
(4-րդ կետը փոփ. 16.12.10 N 1669-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան